Գլխավոր էջ Նորություններ Իսպանիայում հայտնաբերվել է COVID-19-ի «բրիտանական» շտամի ևս մի քանի դեպք

Իսպանիայում հայտնաբերվել է COVID-19-ի «բրիտանական» շտամի ևս մի քանի դեպք

307
0

COVID-19-ի բրիտանական նոր շտամով վարակման ևս երեք դեպք է գրանցվել Իսպանիայում, այս անգամ ՝ Վալենսիա և Գալիցիա ինքնավար համայնքներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գալիցիայում նոր շտամի յոթ կասկածելի դեպքերից մեկն արդեն հաստատվել է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գալիքիայի կառավարության առողջապահական խորհրդի ղեկավար Խուլիո Գարսիա Կոմեզաննան: Հիվանդը վերջերս է վերադարձել Մեծ Բրիտանիայից:

Իսպանական մի քանի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վալենսիա համայնքում հաստատվել է երկու դեպք: Մարզային իշխանությունները խոստացել են պաշտոնական տեղեկատվությունը հրապարակել ավելի ուշ:

Ավելի վաղ այս շտամով վարակման դեպքեր էին հայտնաբերվել Մադրիդում և Անդալուսիայի համայնքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ