Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի բրիտանական և աֆրիկյան տեսակներով վարակման դեպքեր են գրանցվել Ճապոնիայում և Ֆինլանդիայում

Կորոնավիրուսի բրիտանական և աֆրիկյան տեսակներով վարակման դեպքեր են գրանցվել Ճապոնիայում և Ֆինլանդիայում

355
0

Ճապոնիայում և Ֆինլանդիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի «բրիտանական» և «աֆրիկյան» շտամներով վարակման դեպքեր։

NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից վերադարձած 30-ամյա կնոջ մոտ թեստի պատասխանը դրական է եղել։ Մանրակրկիտ ուսումնասիրությունները հաստատել են, որ նա վարակված է ՀԱՀ-ում տարածվող շտամով։ Սա Ճապոնիայի տարածքում առաջին նման դեպքն է։ Բացի այդ, 6 ճապոնացու մոտ հաստատվել է վարակի բրիտանական տեսակով վարակում։ Այսպիսով՝ Ճապոնիայում ընդհանուր առմամբ COVID-19-ի մուտացիաներով վարակված 15 մարդ կա։

Իր հերթին Ֆինլանդիայում, ինչպես հայտնում է DW պարբերականը, հայտնաբերվել է բրիտանական շտամով վարակման 2 դեպք։ Կա ևս մեկ վարակակիր, ում մոտ հաստատվել է վիրուսի հարավաֆրիկյան տեսակը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ