Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 29258 նոր դեպք

Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 29258 նոր դեպք

330
0

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակման 29258 նոր դեպք, այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիվանդների 15.6 տոկոսն ախտանիշներ չունի: Գրանցվել է 567 մահվան դեպք, 28185 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից:

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում (7480, 7315 դեպք նախօրեին), Սանկտ Պետերբուրգում (3755), Մոսկվայի մարզում (1615), Նիժնի Նովգորոդի մարզում (501), Պսկովի մարզում (425), Սվերդլովսկի մարզում (406), Վորոնեժի, Ռոստովի մարզերում ( 389-ին), Կարելիայում (379): Վարակվածների ամենափոքր թիվը գրանցվել է Հրեական ինքնավարությունում է (17), Նենեցկի (յոթ) եւ Չուկոտկան (6) ինքնավար օկրուգներում:
Այդպիսով, համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում վարակվածների թիվը գերազանցել է երեք միլիոնը (3.021.964): 54226 մարդ մահացել է, ավելի քան 2.4 միլիոն մարդ վերականգնվել է: Աճի տեմպը պահվում է մեկ տոկոսի մակարդակում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ