Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի դեմ հնդկական պատվաստանյութի փորձարկումները շարունակվում են

COVID-19-ի դեմ հնդկական պատվաստանյութի փորձարկումները շարունակվում են

311
0

Կորոնավիրուսի դեմ նախատեսված հնդկական պատվաստանյութի արդյունավետության ստուգման փորձարկումների երկրորդ փուլը ավարտվել է դրական արդյունքներով։ Խոսքը Covaxin (BBV152) ապաակտիվացնող պատվաստանյութի մասին է։ Արդյունավետությունը գնահատվել է 93 տոկոս։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Արձանագրվել է նաեւ, որ երկրորդ փուլի ընթացքում կլինիկական փորձարկումների, պատվաստանյութի առաջացրած ուղեկցող երեւույթներ չի առաջացրել։ Այժմ աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Այս պատվաստանյութը թուլացնում է նոր տիպի կորոնավիրուսը մարդու օրգանիզմում, այն օրգանիզմի համար դարձնելով ոչ վտանգավոր, եւ օգնում, որպեսզի օրգանիզմը կարողանա իմունային հակազդեցություն դրսեւորել կորոնավիրուսի հարուցչի դեմ։ Փորձարկումների երրորդ փուլից, անվտանգության մակարդակի բարձրացումից հետո այն ամենայն հավանականությամբ կթույլատրվի կիրառել եւ Հնդկաստանում կսկսեն պատվաստել արդեն հնդկական արտադրության պատվաստանյութով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ