Գլխավոր էջ Նորություններ Ստուգայց Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղում. ինչպիսին են արդյունքները

Ստուգայց Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղում. ինչպիսին են արդյունքները

381
0
Նկատի ունենալով Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղի անձնակազմի շրջանում ավելի վաղ կորոնավիրուսի վարակվելու դեպքերը` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայց են իրականացրել կառույցում։
ԱԱՏՄ տեսուչները Covid-անվտանգության նորմերի առանձնակի խախտումներ մասնաճյուղում չեն արձանագրել։ Ստուգվել են գրանցամատյանները, ախտահանիչների ու դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված մյուս նորմերի պահպանումը։
Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները զուգահեռ դիտարկել են նաև դեղատներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կետեր։
Այն կառույցներում, որտեղ Covid-անվտանգության նորմերի խախտումներ կամ շեղումներ են արձանագրվել, տեսչականի մասնագետներն իրազեկել ու հանձնարարական են տվել դրանք արագ վերացնելու ուղղությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ