Գլխավոր էջ Նորություններ Սննդամթերքի տեսակներ, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում ստամոքսի խոցի դեպքում

Սննդամթերքի տեսակներ, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում ստամոքսի խոցի դեպքում

495
0

Ստամոքսի խոցը շատ տարածված ու վտանգավոր հիվանդություն է, որի դեպքում հարկավոր է ոչ միայն ընդունել անհրաժեշտ դեղորայքը, այլև կարգի բերել սննդակարգը՝ բացառելով որոշակի մթերքի գործածությունը և փոխարենը ներառելով որոշները սննդակարգում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում ստամոքսի խոցի դեպքում։

Ծաղկակաղամբ

Ստամոքսի խոցերի դեպքում սննդամթերքի լավագույն տեսակներից մեկը ծաղկակաղամբն է, որը խորհուրդ է տրվում անպայման ներառել սննդակարգում։ Այս մթերքը պարունակում է սուլֆարոֆան՝ նյութ, որը պայքարում է այս հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական գործոնի՝  H. pylori բակտերիաների դեմ։

Կաղամբ

Հասարակ կաղամբը պարունակում է S-մեթիլմեթիոնին (վիտամին U), որը նպաստում է ստամոքսի խոցի բուժմանը՝ հիմնայնացնելով օրգանիզմն ու բալանսավորելով pH մակարդակը։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է նաև գլուտամին ամինաթթվով, որը շատ օգտակար է խոցերի բուժման ժամանակ։ Այս տարրի առկայությունը նպաստում է բաց խոցերի բուժմանն ու ամրապնդում է լորձաթաղանթը։

Բողկ

Փորձագետները սպիտակ բողկը համարում են շատ օգտակար մթերքը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումների դեպքում, ուստի զարմանալի չէ, որ այն շատ օգտակար է նաև ստամոքսի խոցի դեպքում։

Հատապտուղներ

Ստամոքսի խոցի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում հապալաս ու ելակ ներառել։ Հապալասը հակաօքսիդանտների ու սննդարար նյութերի հարուստ աղբյուր է, ինչի շնորհիվ արդյունավետ կերպով բարելավում է իմունային համակարգի աշխատանքն ու խթանում խոցերի ապաքինումը։ Ելակը, ինչպես նշում են մասնագետները, կարող է պաշտպանիչ «վահան» լինել ստամոքսի խոցի դեմ, քանի որ հարուստ է մարսողական տրակտի լորձաթաղանթի վիճակը բարելավող նյութերով։

Խնձոր

Ամեն օր խնձոր ուտելը ստամոքսի խոցի զարգացումը կանխելու ամենապարզ բնական միջոցն է։ Սա պայմանավորված է նրանով, որ այս մթերքը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք ճնշում են H. pylori բակտերիաների աճը։

Գազար

Ստամոքսի լորձաթաղանթի ամրապնդման համար հարկավոր է անպայման սննդակարգում գազար ներառել։ Գիտնականների խոսքով՝ այս մթերքը հարուստ է վիտամին А-ով, իսկ այս տարրն օգնում է կանխել բորբոքումները, խոցերի առաջացումը կամ ստամոքսի աշխատանքի խանգարումները։

Բրոկոլի

Հետազոտությունները ցույց են տվել, որ բլրոկոլիի մեջ պարունակվող սուլֆարոֆանն ունակ է ոչնչացնել խոցային ախտահարումների համար պատասխանատու բակտերիաները, ուստի շատ օգտակար կարող է լինել խոցային հիվանդության դեմ պայքարում։

Սխտոր

Մի ոչ մեծ պճեղ սխտորն ունակ է ճնշել ստամոքսի խոց առաջացնող H. pylori բակտերիաների բազմացումը։ Բացի այդ, այս մթերքը պարունակում է որոշակի հակամանրէային տարրեր, որոնք էլ օգնում են բուժել այս վտանգավոր ախտաբանությունը։

Մատուտակ

Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ մատուտակն արդյունավետ կերպով նվազեցնում է օրգանում բորբոքումների մակարդակը, ինչի շնորհիվ համարվում է ստամոքսի խոցի ու գաստրիտի դեմ պայքար լավագույն միջոցներից մեկը։

Բնական յոգուրտ

Բնական յողուրտը սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից մեկն է ստամոքսի խոցով հիվանդների համար։ Այս մթերքը պարունակում է օգտակար բաղադրիչներ՝ պրոբիոտիկներ, լակտոբացիլներ, ացիդոֆիլներ, որոնք օգնում են բուժել այս հիվանդությունը։

Ձիթայուղ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթայուղի մեջ պարունակվող ֆենոլներն ազդում են որպես հակաբակտերիալ ագենտներ՝ կանխելով H. pylori բակտերիաների տարածումն ու ստամոքսի լորձաթաղանթի ախտահարումը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ