Գլխավոր էջ Նորություններ Վանաձորի և հարակից գյուղերի 50 ընտանիքի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ և սնունդ...

Վանաձորի և հարակից գյուղերի 50 ընտանիքի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ և սնունդ են տրամադրում

390
0

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի աջակցության շրջանակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում Վանաձորում շուրջ 105-ից ավելի փաթեթ մարդասիրական օգնություն է տրամադրվել 26 ընտանիքի (126 շահառուների, որից 41-ը անչափահաս երեխաներ): Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում օգնությունը բաժանել են Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի՝ Վանաձորի սոցիալական կենտրոնի աշխատակիցներն ու հոգևորականները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի մամուլի ծառայությունից:

«Յուրաքանչյուր ընտանիքից՝ մեկական անդամի փոխանցված  աջակցությունն իրականացվում է «Արձագանքում COVID-19-ին Վանաձորում» ծրագրի շրջանակում:  Ծրագրի նպատակն է՝ կորոնավիրուսի նկատմամբ մարդկանց և համայնքների պատրաստվածության բարձրացումը և կայունության ամրապնդումը, վարակիչ հիվանդության հետագա տարածման կանխարգելումը: Համայնքներին հասանելի կդառնան կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաներ, սննդամթերք կտրամադրվի դրա կարիքն ունեցողներին: Նախատեսվում է բաժանել 294 փաթեթ՝ Վանաձորում և հարակից գյուղերում բնակվող մոտ 50 ընտանիքի: Ծրագրում ներառվել են նաև Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստան տեղահանված ընտանիքներ»,-հայտնեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի մամուլի ծառայությունից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ