Գլխավոր էջ Նորություններ Էկվադորում կորոնավիրուսի նոր տարատեսակներ են գտել

Էկվադորում կորոնավիրուսի նոր տարատեսակներ են գտել

291
0

Էկվադորի գիտնականները երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարատեսակներ, դրանցից մեկը կարող Է ազդել երկրում հիվանդությունների թվի աճի վրա, սակայն դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն այն հիմնամանրԷի հետ, որը հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Էսպիրիտու Սանտոյի համալսարանը: Հետազոտողները պահպանել են երկրի 22 նահանգներից վերցված ավելի քան 2,5 հազար նմուշների գենետիկ նյութեր, ինչը թույլ Է տվել որոշել յուրաքանչյուր քաղաքում հայտնված վիրուսի հիմնամանրԷի տիպը, թե արդյոք եղել են մուտացիաներ:

«Հայտնաբերվել Է SARS-CoV-2-ի նոր տարբերակը, կասկած կա, որ այն կարող Է դեր խաղալ վիրուսի արագ աճի գործում: Հետագայում հայտնաբերված եւ ուսումնասիրված վիրուսներից ոչ մեկը Անգլիայի վիրուսի գենետիկ փոփոխակում չի ցուցաբերել»,-նշում են գիտնականները: Նաեւ երկրում կորոնավիրուսի եւս երկու տարատեսակներ են հայտնաբերվել հուլիսի եւ նոյեմբեր ամիսների միջեւ ընկած ժամանակաշրջանում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել Է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է մեծ արագությամբ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից: Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ