Գլխավոր էջ Նորություններ ԼՂ 800 բնակիչներ բժշկական օգնություն են ստացել Ռուսաստանի ՊՆ դաշտային հիվանդանոցում

ԼՂ 800 բնակիչներ բժշկական օգնություն են ստացել Ռուսաստանի ՊՆ դաշտային հիվանդանոցում

271
0

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել  բնակչությանն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Անցած մեկ օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղի 35 բնակչի:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչներ որակյալ բժշկական օգնություն են ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում՝ 100 երեխա:

Դիմած բոլոր քաղաքացիները որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնություն ստանալու հետ:

Ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ