Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս պաշտպանել ամանորյա նվերները կորոնավիրուսից

Ինչպե՞ս պաշտպանել ամանորյա նվերները կորոնավիրուսից

343
0

Շատ խաղալիքներ, նվերներ եւ ամանորյա «մանրուքներ» կարող են կորոնավիրուս փոխանցել: Ամենաերկարը SARS-CoV-2-ը կարող է մնալ պլաստմասե եւ չժանգոտվող պողպատից պատրաստված իրերի վրա, պնդում են «ՌԻԱ Նովոստի»-ի կողմից հարցված մասնագետները:

«Sars-CoV-2 վիրուսը, որը COVID-19-ի հիվանդության պատճառ է դառնում, կարող է ապրել թղթադրամների վրա, ստվարաթղթե մակերեսների վրա այն մինչեւ 24 ժամ է տեւում, իսկ պլաստմասե եւ մետաղական մակերեսների վրա` մինչեւ երեք օր»,- ասում է համաճարակաբան Օլգա Նենաստինան (Ռուսաստան):

Շատ հարուցիչներ ծաղկում են ապրում տաք եւ խոնավ միջավայրում, որոնք ստեղծվում են հագուստի եւ անկողնային պարագաների կողմից: Սակայն կորոնավիրուսն ավելի երկար է ապրում կոշտ մակերեսների վրա, ինչպիսիք են պլաստմասը եւ չժանգոտվող պողպատը:

Իսկ ինչպե՞ս կարել է նվերները պաշտպանել կորոնավիրուսից:

Առեւտրի կենտրոններում նվերներ ընտրելիս Օլգա Նենաստինան կոչ է արել դիմակ եւ մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ կրել: Իր հերթին, իմունոլոգ, հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը խորհուրդ է տվել տուն գալուն պես ախտահանել գնված իրերը:

«Եթե կան ինչ-որ նվերներ, կարծում եմ` ավելի հեշտ է դրանք որոշ ժամանակով դուրս հանել պատշգամբ, իսկ եթե` բանջարեղեն եւ մրգեր, ապա դրանք լավ լվանալ հոսող ջրի տակ»,- ասել է Ժեմչուգովը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ