Գլխավոր էջ Նորություններ Բուլղարիայում կորոնավիրուսի նոր շտամ հայտնաբերվել է դեռևս ապրիլին

Բուլղարիայում կորոնավիրուսի նոր շտամ հայտնաբերվել է դեռևս ապրիլին

412
0

Բուլղարացի թոքաբան Ալեքսանդր Սիմիդչիևը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է բրիտանացի մասնագետների հայտարարությունից շատ առաջ: Այս մասին նա հայտարարել է Բուլղարիայի ազգային ռադիոյի եթերում:

Նրա խոսքով, այս շտամը գրանցվել է Բուլղարիայում դեռևս 2020 թվականի ապրիլին:

Նա նշել է, որ մուտացիան հայտնաբերվել է ՁԻԱՀ-ի ազգային լաբորատորիայի կողմից:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Մեթ Հենկոքը հաղորդեց, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ, որը տարածվում է ավելի արագ, քան հայտնի շտամները: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70% -ով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ