Գլխավոր էջ Նորություններ Պատվաստանյութերն արդյունավետ կլինեն կորոնավիրուսի մուտացիայի դեմ

Պատվաստանյութերն արդյունավետ կլինեն կորոնավիրուսի մուտացիայի դեմ

306
0

Գոյություն ունեցող կորոնավիրուսային պատվաստանյութերը արդյունավետ կլինեն Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր մուտացիայի դեմ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գամալեյի անվան Կենտրոնի առաջատար մասնագետ Ֆյոդր Լիսիցինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Այդ պատվաստանյութերը արդյունք կունենան», — ասել է նա՝ պատասխանելով նոր մուտացիայի դեմ պատվաստումների արդյունավետության մասին հարցին։

«Բրիտանացիները այս շտամը փորձարկել են Անգլիայում և Հարավային Աֆրիկայում՝ պատվաստանյութի ազդեցությունն ուսումնասիրելու համար: Այս վիրուսի տարածման տեմպը, չի դանդաղեցնում վիրուսի «մահվան» արագությունը, ինչի համար և օգտագործվում է պատվաստանյութը»,- ասել է նա։

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենկոքը հայտնել է, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի մուտացված տարբերակը, որը կարող է կապված լինել Անգլիայի հարավ-արևելքում հիվանդության արագ տարածման հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ