Գլխավոր էջ Uncategorized «149.270 ՀՀ դրամի ցուցանիշը մոտ է կատարելությանը»․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը՝ ԱԱԾ բացահայտված...

«149.270 ՀՀ դրամի ցուցանիշը մոտ է կատարելությանը»․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը՝ ԱԱԾ բացահայտված չարաշահման մասին

2212
0

Այսօր՝ փետրվարի 6-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ կերպով դատաիրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ստացված ազդակներին, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտել է պաշտոնեական փաստաթղթերի կեղծմամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք:

ԵՊԲՀ մամուլի ծառայությունը նույնպես այս առթիվ պարզաբանում է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ ԱԱԾ հայտարարության մեջ բացթողում կա, այն է՝ չի նշվում ենթադրյալ «չարաշահման» չափը։

ԵՊԲՀ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում

Հարգելի գործընկերներ, Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունում առկա է բացթողում, միգուցե, ոչ միտումնավոր: Նշեմ, որ «չարաշահման» ենթադրյալ գումարի չափը կազմում է ուղիղ 149 270 դրամ ՀՀ դրամ:

Որպես հիշեցում, ասենք, որ տարեկան 13 միլիարդ դրամ շրջանառություն ունեցող հաստատությունում 149.270 ՀՀ դրամի բացթողումը, իհարկե, ընդունելի չէ, այնուամենայնիվ, փաստենք, որ նման ցուցանիշը մոտ է կատարելությանը:

Ուսումնասիրելով ԱԱԾ երբևէ եղած այլ հայտարարությունները՝ նկատեցինք, որ եզակի դեպք էր, երբ ենթադրյալ չարաշահված գումարը նշված չէր հայտարարության մեջ:

Հ․Գ․ Ի դեպ, դեռ այս 149,270 ՀՀ դրամի մասով էլ պատրաստվում ենք վիճարկել»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ