Գլխավոր էջ Medmedia TV Բժիշկները քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց լռել ևս չեն կարող

Բժիշկները քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց լռել ևս չեն կարող

1520
0

Հայաստանի հանրապետության բժշկական ոլորտի ներկայացուցիչները հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ։ Պահանջում են աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ, անցնցում հեռացումը։

Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են բազմաթիվ բժիշկներ, բժշկական ոլորտի ներկայացուցիչներ։ Նրանց թվում է բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանը, ով նաև ԵՊԲՀ-ի Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն է։

Վերջինս MedMedia.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքականությամբ երբեք չի զբաղվել, բայց չէր կարող անտեսել երկրում ստեղծված իրավիճակը։

«Նախաձեռնության անդամների հիմնավորումներն ակնհայտ են և դրանց մեծամասնության հետ համամիտ լինելով՝ ստորագրել եմ այդ փաստաթուղթը՝ ենթադրելով, որ այն իր լուման կբերի լուծման հարցում»,-ասաց Խուդավերդյանը։

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները գրանցվելով հետևյալ օնլայն hարթակում՝  https://bit.ly/3gGpH5R

Մանրամասները՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ