Գլխավոր էջ Նորություններ Մրգերից հնարավո՞ր է վարակվել կորոնավիրուսով․ պարզաբանում

Մրգերից հնարավո՞ր է վարակվել կորոնավիրուսով․ պարզաբանում

1632
0

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է, որ ներմուծվող մրգերն անվտանգ են։

Մարմինն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությանը։ Ըստ որի՝  նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:

Նշվում է, որ, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ