Գլխավոր էջ Նորություններ Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է

Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է

1052
0

2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 272 դեպք՝ 602 տուժածով, որից 75-ը Երևանում՝ 129 տուժածով, 197-ը մարզերում՝ 473 տուժածով: Տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ 2018 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է շմոլ գազով թունավորման 208 դեպք՝ 445 տուժածով, որից 80-ը Երևանում՝ 130 տուժածով, 128-ը մարզերում՝ 315 տուժածով:

Թվերը վկայում են, որ 2019 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 1.3 անգամ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ