Գլխավոր էջ Գլխավոր Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 920 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 920 նոր դեպք

367
0

Հայաստանում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 920 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 153173 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 561013 վերջին մեկ օրում` 3170 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 17976 պացիենտ. մեկ օրում ավելացել է 180-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 131931 անձ` վերջին մեկ օրում 718 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 2616 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 650 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ