Գլխավոր էջ Նորություններ Բարնաուլի հայ համայնքը վիրավոր զինվորի խնամքի համար գումար է հավաքում

Բարնաուլի հայ համայնքը վիրավոր զինվորի խնամքի համար գումար է հավաքում

325
0

Ռուսաստանի Դաշնության Բարնաուլ քաղաքի հայ համայնքի «Հայ զինվոր» հիմնադրամը պատերազմում վիրավորված զինծառայող Սերգեյ Չիլինգարյանի խնամքի համար 40 հազար  ռուբլի է ուղարկել, ևս 10 հազար ռուբլի տրամադրել է տեղի հայերից Լևոն Խաչատուրի Գրիգորյանը։

Սերգեյ Չիլինգարյանի մայրը՝ Լիաննա Չիլինգարյանը, որն աշխատել է Բարնաուլում և որդու վիրավորվելուց հետո եկել է Հայաստան, մեզ հետ զրույցում ասաց, որ կապ են հաստատել իր հետ և ցանկացել օգնել։

Լիաննա Չիլինգարյանն ասաց նաև, որ գումարն արդեն ստացել է, և շնորհակալություն է հայտնում վիրավոր որդուն օգնելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ