Գլխավոր էջ Նորություններ Ներկա պահին չկա նոր կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպք

Ներկա պահին չկա նոր կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպք

812
0

Հայաստանի Հանրապետությունում ներկա պահին չկա նոր կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպք, իրավիճակը գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո: Տեղեկանում ենք Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մամուլի ծառայությունից։

Նոր կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական ցուցումներով:

Բժշկական կենտրոնը կրկին հիշեցնում է կորոնավիրուսի աշխատանշանները`

• տենդ
• հազ
• դժվարացած շնչառություն
• թուլություն

Վարակի փոխանցումը հիմնականում լինում է օդակաթիլային՝ հազալիս, փռշտալիս և կոնտակտային եղանակներով։ Պաշտպանվելու համար անհրաժեշտ է`

📍 Խուսափել հարբուխով կամ գրիպանման երևույթներով անձանց հետ շփումից
📍 հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով
📍 հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը անձեռոցիկով օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը
📍 գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի
📍 չզբաղվել ինքնաբուժմամբ
📍 միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը
📍 եթե գտնվում եք Չինաստանում, ապա մի այցելեք կենդանական շուկաներ
📍 եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա է տենդ, հազ, դժվարացած շնչառություն, ապա դիմեք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ