Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարությունն աշխատում է «գաղտնի ռեժիմում». Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարությունն աշխատում է «գաղտնի ռեժիմում». Գևորգ Գրիգորյան

1377
0

Վերջին երկու տարվա ընթացքում Առողջապահության նախարարությունն աշխատում է «գաղտնի ռեժիմում»: Չի հրապարակում ոչ մի հստակ նախագիծ և նաև չի հրապարակում այն նախագծերը, որոնք աղմկահարույց են հանրության շրջանում: Եվ բացարձակ տարօրինակ չէր, որ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի փակման մասին լուրը մարդիկ իմացել էին կառավարության նիստի օրակարգից, ընդ որում`չզեկուցվող հարցերի շարքից:

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի փակման խնդրի շուրջ LIVEnews.am-ի տաղավարում խոսել է Առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:

Առողջապահության կազմակերպչի խոսքով` վերոնշյալ կենտրոնի հետագա գործունեությունը  ճիշտ կազմակերպելու և «Նորք» Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելուց առաջ  պետք է հաշվի առնվեն նաև ռիսկի  գործոնները:

«Հասկանում եմ, որ օպտիմալացման տեսանկյունից մեր պետությունը ձգտում է հնարավորինս քիչ կառույցներ պահել, որպեսզի իրականացվի ֆինասական միջոցների և տարբեր կոլեկտիվների մեկտեղում: Բայց մենք այստեղ ունենք ևս մեկ խնդիր: Ինչպես վերջերս Առողջապահության նախարարը նշեց` մենք պայքարում ենք, որ ՄԻԱՎ-ով հիվանդների հանդեպ խտրականություն չլինի և ինչպես գիտենք նրանք բուժում են ստանում «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ում:

Հիմա եթե միացվեն երկու կենտրոնները, և տիրի իրավահավասարություն, արդյո՞ք կպաշտապնվեն  ՄԻԱՎ-ով հիվանդների շահերը,  և այս պարագայում արդյո՞ք մյուս հիվանդները կցանկան դիմել Նորք ինֆեկցիոն հիվանդանոց ու բուժում ստանալ ՄԻԱՎ-ով հիվանդների կողքին:

Արդյունավետ կառավարումը իհարկե նախատեսում է որոշակի օպտիմալացում, բայց այն պետք է հստակ հաշվարկված լինի թե ռիսկերի առումով, և թե ֆինասական տեսանկյունից»,- պարզաբանեց Գևորգ Գրիգորյանը:

Աննա Գալուստյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ