Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս կանայք կարող են նվազեցնել կորոնավիրուսով վարակման ռիսկը

Ինչպե՞ս կանայք կարող են նվազեցնել կորոնավիրուսով վարակման ռիսկը

392
0

Պոլիվիտամինների, վիտամին D-ի, պրոբիոտիկների եւ օմեգա-3 ճարպաթթուների ընդունումը կարող է 10-15 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարակման վտանգը: Սակայն ազդեցությունը նկատվում է միայն կանանց մոտ: Այս մասին հաղորդվում է Medrxiv պորտալում հրապարակված հետազոտության մեջ:

ԱՄՆ-ի, Շվեդիայի եւ Միացյալ Թագավորության գիտնականները` Քրիստինա Մեննիի գլխավորությամբ Լոնդոնի Քինգս Քոլեջից, ուսումնասիրել են COVID Symptom Study հավելվածից ստացված տվյալները, որոնցում տարբեր երկրներից մարդիկ տեղեկություններ էին գրանցում այն մասին, թե ինչպես են տարել հիվանդությունը: Հետազոտողները վերլուծել են COVID-19-ի ախտորոշման մոտ 400.000 թեստի արդյունքներով հարցաթերթիկները, որոնց մեծ մասը բացասական է եղել: Այս հարցաթերթիկների հեղինակների մոտ կեսը հաղորդել է, որ տարբեր սննդային հավելումներ է ընդունել կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր:

Ինչպես պարզվել է, ցինկի, վիտամին C-ի կամ սխտորի կանոնավոր ընդունումը ոչ մի ազդեցություն չի ունեցել հիվանդանալու ռիսկի վրա, իսկ ահա պոլիվիտամինների օգտագործումը նվազեցրել է վարակման ռիսկը 13 տոկոսով, վիտամին D-ն` 9 տոկոսով, պրոբիոտիկները` 14 տոկոսով, օմեգա-3 ճարպաթթուները` 12 տոկոսով: Սակայն հետաքրքիր է, որ այդ ազդեցությունը հայտնաբերվել է միայն կանանց մոտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ