Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ կարգավորող մարմինը հայտարարել է Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի անվտանգ լինելու մասին

ԱՄՆ կարգավորող մարմինը հայտարարել է Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի անվտանգ լինելու մասին

307
0

Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութի անվտանգությունը մտահոգություններ չի առաջացնում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայություններին (FDA) առընթեր Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը, որը լիցենզավորում է դեղամիջոցները ԱՄՆ-ում դրանց հետագա օգտագործման համար:

Նախկինում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ Moderna-ն հայտարարել է, որ իր կորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է 94%-ը՝ նշելով, որ 30 350 մարդ մասնակցել է դեղամիջոցի հետազոտությանը:

«FDA-ն որոշել է, որ դիմումատուն ճիշտ տեղեկատվություն է տրամադրել, որը հաստատում է պատվաստանյութի որակը և արտադրանքի գրանցման պահանջներին համապատասխանությունը»,- ասվում է ԱՄՆ կարգավորողի հայտարարության մեջ, որը պատրաստվել է FDA-ի նիստի համար. այն նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 17-ին:

Փաստաթղթում ասվում է, որ դեղամիջոցի անվտանգության վերաբերյալ կարծիքը չի փոխվել նույնիսկ փորձարկումների ժամանակ մասնակիցներից մեկի մահվան և այլ միջադեպերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալուց հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ