Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ են ասթմա ունեցող մարդիկ ավելի հազվադեպ վարակվում կորոնավիրուսով

Ինչու՞ են ասթմա ունեցող մարդիկ ավելի հազվադեպ վարակվում կորոնավիրուսով

352
0

Բրոնխային ասթմայով հիվանդները 30 տոկոսով ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով, քան ասթմա չունեցող մարդիկ, պարզել են Թել Ավիվի համալսարանի իսրայելցի գիտնականների խումբը: Ըստ գիտնական Եվգենի Մերզոնի` այդպիսի տվյալները կարող են կապված լինել նրա հետ, որ ասթմայով մարդիկ թոքերում ավելի քիչ ռեցեպտորներ ունեն, որոնք պատասխանատու են վիրուսի` օրգանիզմ ներթափանցման համար:

Ինչպես պատմում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ երեւույթը կարող է նաեւ այլ բացատրություն ունենալ եւ կապված է բրոնխային ասթմայով տառապող հիվանդների վարքի առանձնահատկությունների հետ:

Մասնագետի խոսքով` այդպիսի հիվանդները հասկանում են, որ նրանց մոտ բարդությունների ռիսկը մեծ է, ուստի նրանք ավելի լուրջ եւ ուշադիր են այն խորհուրդների նկատմամբ, որոնք հրապարակվել են ինչպես Հիվանդությունների վերահսկման կենտրոնի, այնպես էլ առողջապահության նախարարության կողմից: Արդյունքում, նրանք ավելի հազվադեպ են վարակվում, քան ասթմա չունեցող մարդիկ, ովքեր կարծելով, որ իրենց վտանգ չի սպառնում, իրենց պակաս զգույշ են պահում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ