Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում քնել նույն մահճակալում ընտանի կենդանիների հետ

Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում քնել նույն մահճակալում ընտանի կենդանիների հետ

432
0

Շատերը թույլ են տալիս իրենց կենդանիներին քնել իրենց հետ միեւնույն մահճակալին: Սակայն գիտնականները պնդում են, որ դա չի կարելի թույլ տալ, եւ խոսքը վարակներին եւ մակաբույծներին չի վերաբերում:

Կինոլոգ Անդերս Հալգրենը (Շվեդիա) պնդում է, որ քնելու ժամանակ մարդու ուղեղը սկսում է սքանավորել իր շուրջ ալֆա ռիթմերը: Այն ընկալում է էլեկտրական ազդակները, որոնք արձակում է կենդանին, որոնք, բնականաբար, չեն համապատասխանում մարդու ուղեղի ալֆա-ռիթմերին, ուստի դրանք հաճախ անհանգստություն են առաջացնում մարդու հոգեսոմատիկ համակարգում: Դա կարող է դրսեւորվել քնի խնդիրներում, ինչպես նաեւ արթնանալիս գլխապտույտների ձեւով:

Եւս մեկ խնդիր, որը կարող է ի հայտ գալ կենդանու հետ նույն մահճակալում քնելու հետեւանքով, ալֆա ռիթմերի կլանումն է, որն արձակում է մարդու ուղեղը արագ քնի փուլում: Դա տեղի է ունենում քնելու փուլում, երբ ուղեղը պետք է ամբողջովին անջատվի, խորասուզվի խորը քնի մեջ: Այդ փուլում ուղեղը սկսում է արձակել դելտա ալիքներ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ անքնությամբ տառապող մարդկանց 87 տոկոսն ունի ընտանի կենդանիներ, որոնք մարդու քնելու պահին պառկում են նրանց գլխի մոտ եւ սկսում կլանել ալֆա ռիթմերը՝ չտալով անցում կատարել դեպի խորը քնի փուլը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ