Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները կթեստավորեն AZD1222 եւ «Սպուտնիկ V» պատվաստանյութերի համադրումը

Գիտնականները կթեստավորեն AZD1222 եւ «Սպուտնիկ V» պատվաստանյութերի համադրումը

330
0

AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերությունը պատրաստվում է սկսել կլինիկական հետազոտություն իր AZD1222 պատվաստանյութը եւ ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցը համադրելու շուրջ: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով պաշտոնական մամուլի հաղորդագրությանը:

AZD1222 պատվաստանյութը մշակվել է AstraZeneca-ի գիտնականների կողմից Օքսֆորդի համալսարանի մասնագետների հետ համատեղ ադենովիրուսային վեկտորի հիման վրա՝ գենետիկ մոդիֆիկացված ադենովիրուս: Ադենովիրուսային վեկտորները կորոնավիրուսի S-սպիտակուցով նույնպես ընկած են երկու բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ V»-ի հիմքում: Ադենովիրուսներն առաջացնում են սովորական մրսածություն, իսկ S-սպիտակուցն այն յուրահատուկ բաղադրիչն է, որը թույլ է տալիս կորոնավիրուսին ներթափանցել բջջի ներսում: Պատվաստանյութն օգնում է թույլ չտալ զարգանալ COVID-19 կորոնավիրուսիային վարակին:

«Սպուտնիկ V»-ի կլինիկական փորձարկումները ցույց են տվել ավելի քան 90-տոկոսանոց արդյունավետություն, որից հետո Ն.Գ.Գամալեի անվան միկրոկենսաբանության եւ համաճարակաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականներն առաջարկել են AstraZeneca-ին օգտագործել իրենց պատվաստանյութի բաղադրիչներից մեկը AZD1222-ի արդյունավետությունը բարձրացնելու համար ռուս գիտնականների մոտեցումը համադրելու հաշվին: Փորձարկումները կմեկնարկեն 2020 թվականի վերջին օրերին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ