Գլխավոր էջ Նորություններ Զիկա վիրուսը կարող է երկար ժամանակ պահպանվել ուղեղում եւ վնասել այն. հետազոտություն

Զիկա վիրուսը կարող է երկար ժամանակ պահպանվել ուղեղում եւ վնասել այն. հետազոտություն

312
0

Զիկա վիրուսը կարող է երկար ժամանակ պահպանվել մկների ուղեղի մեջ, ինչը կարող է երկարատեւ նյարդաբանական եւ վարքային հետեւանքների հանգեցնել: Այս մասին ասվում է PLOS Pathogens ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության ընթացքում գիտանակնները միօրյա մկներին ենթարկել են Զիկա վիրուսին եւ առաջիկա տարվա ընթացքում հետեւել են դրա նյարդաբանական եւ վարքային հետեւանքներին: Վարակումից 10-15 օր անց կենդանիների մոտ անցողիկ նյարդաբանական համախտանիշ է առաջացել, որը բնութագրվում է անկայուն քայլվածքով, ցնցումներով եւ նոպաներով: Այս ախտանիշներն անհետացել են մեկ շաբաթ անց, եւ կենդանիների մեծ մասը ողջ է մնացել:

Սակայն, չնայած վարակված մկների ակնհայտ վերականգնմանը, մեկ տարի անց դրանց կենտրոնական նյարդային համակարգերում Զիկա վիրուս եւ բորբոքում է հայտնաբերվել: Այդ` ավելի ծեր մկների մոտ ուղեղի ծավալը փոքրացել էր, ինչը շարժիչ գործառույթի եւ համակարգման զգալի երկարաժամկետ դեֆիցիտի էր հանգեցրել: Բացի այդ, ավելի ծեր մկները անհանգստություն, գերակտիվություն եւ իմպուլսիվ կամ ռիսկային վարք էին դրսեւորում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ