Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութն Է մտել քաղաքացիական շրջանառության մեջ

COVID-19-ի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութն Է մտել քաղաքացիական շրջանառության մեջ

322
0

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը մտել Է քաղաքացիական շրջանառության մեջ: Այդ մասին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան։

«Անցկացվում Է պատվաստանյութի հետգրանցումային եւ կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Պատրաստուկն արտադրում Է մեր «Վեկտոր» կենտրոնը»,-ասել Է նա՝ հանդես գալով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի խորհրդակցությանը: Ինչպես ճշտել Է Պոպովան, ութ բժշկական կենտրոնների բազայի վրա «ԷպիՎակԿորոնա» Է ստանում Ռուսաստանի հինգ սուբյեկտների երեք հազար մարդ:

Բոլոր կամավորներին բաժանում են ընթացակարգից հետո վարքի կանոնների հուշատետր, հավելել Է նա: COVID-19-ի կանխարգելման համար ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը գրանցվել Է հոկտեմբերի կեսերին: Այն ստեղծել են պեպտիդային հակաբենների հիման վրա՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ին առընթեր նովոսիբիրսկյան «Վեկտոր» կենտրոնում եւ ստացել Է «ԷպիՎակԿորոնա» անվանումը:

Պատրաստուկը հանձնարարվում Է ներարկել երկու անգամ՝ միջմկանային, ոչ պակաս, քան 14-21 օր ընդմիջումով՝ 0,5 միլիլիտր չափաբաժնով: COVID-19-ի դեմ «Վեկտոր»-ի պատվաստանյութն անվճար կլինի ռուսաստանցիների համար: Արդեն առաջին փուլի արդյունքներով պատրաստուկի թեստավորումնը ապացուցել Է իր լիակատար անվտանգությունը: Ինչպես նշում Է «Վեկտոր» կենտրոնի կենդանախտային վարակների եւ գրիպի բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Ռիժկովը, պատվաստանյութը թեեւ COVID-19-ի դեմ մինչեւ կյանքի վերջն իմունիտետ չի ապահովում, բայց վարակվելուց պաշտպանում Է առնվազն կես տարի:

«ԷպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի: Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս:

Ռուսաստանում եւ աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը «Սպուտնիկ V» անվանումը կրող պատրաստուկն Է, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա, դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ