Գլխավոր էջ Նորություններ Նախարարի տեղակալներն այցելել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

Նախարարի տեղակալներն այցելել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

700
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Արտյոմ Սմբատյանն այցելել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց` տեղում հասկանալու նոր կորոնավիրուսի թեստերի շուրջ քաղաքացիների կողմից բարձրացված դժգոհությունները: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

Image may contain: one or more people, people standing and indoor

Տեղակալները շրջայց են կատարել հիվանդանոցում և խոսել պացիենտների հետ: Շատերի դժգոհության պատճառն այն է, որ ցանկանում են նոր կորոնավիրուսի թեստերով հետազոտվել, սակայն այն նախատեսված է բացառապես վարակին բնորոշ, որոշակի ախտանշաններով պայմանավորված պացիենտների հետազոտության համար: Մասնագետները պարզաբանել են, որ նոր կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում կարող է իրականացվել միայն բժշկական ցուցումներով:

Image may contain: 2 people, people sitting and indoor

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Բարեբախտաբար, թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Image may contain: 3 people, people standing and indoor

Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղորդումներից և մեկնաբանություններից: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և հիմք ընդունել մասնագիտական մոտեցումները:

Կորոնավիրուսներն առաջացնում են սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություններ, օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ և Ծանր սուր շնչառական համախտանիշ։ Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է:

Առողջապահության նախարարությունը հորդորում է պաշտպանվել կորոնավիրուսից և զգոն լինել: Խուսափել հարբուխով կամ գրիպանման երևույթներով անձանց հետ շփումից,     հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով, հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի,  չզբաղվել ինքնաբուժմամբ, միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,  եթե գտնվում եք Չինաստանում, ապա  մի այցելեք կենդանական շուկաներ, եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա է տենդ, հազ, դժվարացած շնչառություն, ապա դիմեք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին,

Կորոնավիրուսի աշխատանշաններն են` 

•        տենդ,

•        հազ,

•        դժվարացած շնչառություն,

•        թուլություն:

Հիշեցնենք, որ վարակը կարող է փոխանցվել օդակաթիլային (հազալիս կամ փռշտալիս), ինչպես նաև կոնտակտային ճանապարհով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ