Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանի տարածաշրջանում նկատվել են մահացու վտանգավոր սարդեր

Ռուսաստանի տարածաշրջանում նկատվել են մահացու վտանգավոր սարդեր

500
0

Ռոստովի մարզում կենդանական աշխարհի կազմի փոփոխությունները հանգեցրել են թունավոր սարդերի ու օձերի թվաքանակի կտրուկ աճի: Այդ մասին գրում է «Արգումենտի ի ֆակտի Ռոստով»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի մամուլի ծառայությանը:

Այսպես, կենսաբանական գիտությունների թեկնածու Վալերի Ստախեեւի խոսքով, տարածաշրջանում դիտվում է կարակուրտ- սարդերի թվաքանակի աճ, որոնք ավելի վաղ հանդիպում Էին միայն Կալմիկիամյի հետ սահմանին եւ Տագանռոգի ծոցի ափին: Նա նշել է, որ սարդերի այդ տեսակը սկսել է տարաբնակվել տարածաշրջանի տաքանալու պատճառով: Սակայն մասնագետը նաեւ նշել է մարդկային գործոնի կարեւորությունը, քանի որ այս կենդանիներին գրավում են աղբանոցներն ու աղբակույտերը, որտեղ նա կարող է բավարար քանակությամբ միջատներ գտնել:

Նշվում է, որ կարակուրտը կարող է մարդու վրա ընկնել նույնիսկ պատահական շփման դեպքում: Դրա թույնը կաթվածահար Է անում երկայնաձիգ ուղեղի շնչառական կենտրոնը, խայթոցը կարող է հանգեցնել մահվան: Նաեւ տարածաշրջանի տաքանալու պատճառով նշվում է օձերի ակտիվության մեծացում, որոնք սկսել են ավելի հաճախ սողոսկել բնակելի տներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ