Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ վտանգներ ունի ցրտին դիմակ կրելը

Ի՞նչ վտանգներ ունի ցրտին դիմակ կրելը

324
0

Ցուրտ եղանակի դիմակ կրելն այդքան էլ ցանկալի չէ, քանի որ այն արագ թրջվում և սառչում է: Այս մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության դեպարտամենտի ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման Մոսկվայի քաղաքային կենտրոնի գիտական ու կլինիկական բաժանմունքի վարակաբան Ելենա Բելովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դիմակը ցրտից չի պաշտպանում մարդուն։ Հետևաբար, եթե քայլում եք ամայի փողոցով, հանեք ձեր դիմակը: Կարևոր է հասկանալ, որ երբ մենք շնչում և խոսում ենք, դեմքին հարող կողմում խոնավություն է առաջանում», — ասել է Բելովան:

Նա ավելացրել է, որ փորձագետները, երբ «հրահանգում էին» դիմակ կրել, պատշաճ ուշադրություն չէին հրավիրում այն փաստին, որ եթե դիմակը թրջվում է, այն պետք է հանել և նետել:

Ըստ Բելովայի, դիմակ պետք է կրել  միայն մարդաշատ վայրերում, օրինակ՝ կանգառներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ