Գլխավոր էջ Նորություններ Բարձր քաղաքական ղեկավարությունը ճիշտ մարդկանց չընտրեց․ Արմեն Չարչյան

Բարձր քաղաքական ղեկավարությունը ճիշտ մարդկանց չընտրեց․ Արմեն Չարչյան

791
0

Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում  նշեց, որ իրավիճակն այսօր բավականին լուրջ է և մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են մեր առջև շատ սպառնալի են, անգամ երբեմն ֆորս մաժորային, այսինքն՝ անհաղթահարելի թվացող։

«Ես շատ լավ գիտակցում եմ, որ լավագույն տնտեսագետը չեմ կարող լինել, շատ լավ գիտակցում եմ, որ լավագույն գյուղատնտեսը չեմ կարող լինել։ Ես մաքսիմում կարող եմ լավագույն օրթոպեդներից մեկը լինել։ Երբ որ ներկայիս իշխանությունը եկավ իշխանության, պետք է գիտակցեին, որ իրենք չեն կարող լինել լավագույնը։ Իրենք պետք է իրենց շուրջ հավաքեին գոնե բարձր պրոֆեսիոնալներին և լսեին բարձր պրոֆեսիոնալներին»,-ասաց նա։

Նա նաև նշեց, որ դեռ ամիսներ առաջ, անդրադառնալով կորոնավիրուսի հարցին՝ ասել է, որ մեղավոր են այն մարդիկ, ովքեր բարձր քաղաքական ղեկավարությանը, տալիս են խորհուրդներ և ղեկավարությունը այդ խորհուրդները մատուցում է ժողովրդին, խորհրդականներն ու օգնականներն են մեղավոր։

«Կատարողական ոլորտում նշանակումներ կատարելիս, պետք է առաջնորդվեն ոչ թե քաղաքական դիվիդենտներով կամ քաղաքական ուժ ունեցող կամ ներկայացուցչություն ունեցող անձանց, այլ՝ պետք է առաջնորդվել պրոֆեսիոնալիզմով։ Մեր ցավերի և դժբախտությունների ամբողջ հիմքը կայանում է նրանում, որ բարձր քաղաքական  ղեկավարությունը գերադասեց  իրենց քաղաքական պատկանելիությունը՝ պրոֆեսիոնալներից»,-նշեց Չարչյանը։

Ըստ նրա՝ հենց այդ պատճառով առաջացավ անպատժելիության և ամենաթողության համախտանիշը, առաջացավ այլակարծության  դեմ խստագույնս պայքարի և անհանդուրժողականության մթնոլորտ։ Այդ դեպքում ոչինչ զարգանալ չի կարող։

«Բարձր քաղաքական ղեկավարությունը ճիշտ մարդկանց չընտրեց։ Ճիշտ մարդիկ իրենց հերթին ոչ ճիշտ թիմեր կազմեցին»,-ասաց նա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ