Գլխավոր էջ Նորություններ Դեղորայքի գերդոզավորումից թունավորված անձը դուրս է գրվել

Դեղորայքի գերդոզավորումից թունավորված անձը դուրս է գրվել

869
0

2019 թվականի դեկտեմբերին մեկ այլ բժշկական կենտրոնից շտապ օգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 33-ամյա անգիտակից կին: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, և  ցուցում են կյանքի հետ անհամատեղելի, մետաբոլիկ խանգարումներով վիճակ:

Հարազատների խոսքով՝  պացիենտը տառապում է էպիլեպսիայով, ինչի հետևանքով մշտապես ընդունում է համապատասխան դեղորայք: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ծայրահեղ ծանր վիճակն առաջացել է դեղորայքի գերդոզավորման հետևանքով։

Պացիենտը միացվել է արհեստական շնչառության ապարատին, ինչպես նաև,  կատարվել է հեմոդիալիզ` սուր երիկամային անբավարարության պատճառով։ Այդ պատճառով  տեղադրվում է տրախեոստոմիկ խողովակ: 25 օր անց պացիենտի երիկամները սկսում են գործել, և նրան անջատում է հեմոդիալիզի ապարատից: Արդեն 30-րդ օրը կինը գիտակցության նշաններ է ցույց տալիս, որից հետո անջատվում է արհեստական շնչառության ապարատից և հանվում է տրախեոստոմիկ խողովակը:

«Նման դեղորայքային թունավորմամբ և կլինիկո-լաբորատոր տվյալներով հիվանդների մահացությունն աշխարհում բավական բարձր տոկոս է կազմում: Կարող եմ ասել, որ այսպիսի մետոբոլիկ շեղումներով դեպքերի նկարագրությունը և դրական արդյունքը ողջ աշխարհում հաշված թվով են»,- նշել  է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանը` հավելելով, որ պացիենտն արդեն լավ է և այսօր դուրս է գրվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ