Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանը ԱՀԿ Է ուղարկել «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի փաստաթղթերը

Ռուսաստանը ԱՀԿ Է ուղարկել «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի փաստաթղթերը

320
0

COVID-19-ի դեմ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի փաստաթղթերն ուղարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան:

«Դեկտեմբերի 8-ին ԱՀԿ Է ուղարկվել ռուսաստանյան եւս մեկ պատվաստանյութի փաստաթղթերը. դա «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն Է, եւ մենք սպասում ենք ԱՀԿ-ի որոշմանը»,-ասել Է Պոպովան՝ հանդես գալով դեկտեմբերի 9-ին կայացած Միջազգային գիտա-գործնական խորհրդաժողովում, որը նվիրված Էր նոր կորոնավիրուսային վարակի եւ մյուս վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին:

Պոպովայի խոսքով՝ միջազգային համագործակցությունն սկսվել Է դեռ այս տարվա հունվարին, երբ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնն ընդգրկվել Է եվրոպական լաբորատորիաների ռեեստրում, որոնք ԱՀԿ-ին աջակցում են COVID-19-ի հետ կապված ախտորոշմանը: Ներկայում «ԷպիՎակԿորոնա»-ն անցնում Է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը:

Կորոնավիրուսի դեմ առաջին ռուսաստանյան պատվաստանյութը դարձել Է «Սպուտնիկ V»-ն, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն հաջողությամբ անցել Է փորձարկումների բոլոր փուլերը:

Աշխարհի մոտավորապես 50 երկիր Ռուսաստանից պատվիրել Է այս պատվաստանյութի 1,2 մլրդ չափաբաժին: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն, գրանցվել Է հոկտեմբերի 14-ին: Նոյեմբերին սկսվել Է պատրաստուկի հետգրանցումային հետազոտությունները 60-ից բարձր տարիքի 150 կամավորների եւ 18-ից բարձր տարիքի 3 հազար կամավորների վրա:

Պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պլանավորված Է 2021 թվականի սկզբին: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել Է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ Է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ