Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի կանխման անվտանգության նորմերն ինչպե՞ս են պահպանվում դպրոցներում և մանկապարտեզներում․ ԱԱՏՄ

Կորոնավիրուսի կանխման անվտանգության նորմերն ինչպե՞ս են պահպանվում դպրոցներում և մանկապարտեզներում․ ԱԱՏՄ

522
0
Կորոնավիրուսի կանխման անվտանգության նորմերն ինչպե՞ս են պահպանվում դպրոցներում և մանկապարտեզներում․ ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները:
Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը հանրակրթական ուսումնական հաստատություններում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրում։
Ավագ դպրոցում «առկա» ուսուցման վերսկսկմանը զուգահեռ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերի ակտիվ ստուգայցերը դպրոցներում շարունակվում են։
Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն Արաբկիր Աջափնյակ, նույնիսկ կրկնակի ստուգայցեր են իրականացվել։ Դիտարկումները ցույց են տալիս, որ նախորդիվ դիտարկված խախտումներն արդեն շտկվել են։ Միայն Երևանում սեպտեմբերից մինչ օրս դիտարկվել է ավելի քան 50 մանկապարտեզ, շուրջ 140 դպրոց․ վերջիններից 49-ի մոտ՝ կրկնայց։
Ընդհանուր առմամբ՝ սանիտարահամաճարակային առումով կշիռ ունեցող խախտումներ չեն արձանագրվել։ Նկատվող խախտումների համար գործում է ԱԱՏՄ թեժ գիծը՝ 8107։
Covid-անվտանգության կանոնների ամենօրյա հսկողության դրական պատկեր է դիտարկվել նաև մանկապարտեզներում և մասնավոր դպրոցներում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ