Գլխավոր էջ Նորություններ Ռեստորանում բարձրաձայն խոսակցությունները մեծացնում են վարակման ռիսկը

Ռեստորանում բարձրաձայն խոսակցությունները մեծացնում են վարակման ռիսկը

345
0

Հարավկորեական Չոնժու քաղաքում կորոնավիրուսի բռնկումը սկսվել է ռեստորաններից մեկում: Վերլուծելով այդ դեպքերը՝ կորեացի համաճարակաբանները մի քանի կարեւոր եզրակացություն են արել, որոնք հատկապես ակտուալ են տոների նախաշեմին, երբ մարդիկ հանդիպում են բարերում եւ ռեստորաններում:

Հետազոտության մեջ, որը հրապարակվել է  Journal of Korean Medical Science-ում, մասնագետներն օգտագործել են սմարթֆոնների օգտատերերի գտնվելու վայրի մասին տվյալներ, ռեստորաններում տեսանկարահանող սարքերի ձայնագրություններ, ինչպես նաեւ հատուկ սարքեր, որոնք չափում են փակ տարածքներում օդային հոսքի ուղղությունն ու արագությունը:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, համաճարակաբանները պարզել են, որ ռեստորանի այցելուներից մեկը վարակվել է՝ 5 րոպեի ընթացքում վարակակրից գտնվելով 6,5 մետր հեռավորության վրա: Ընդ որում, նրանք որեւէ կերպ չեն շփվել միմյանց հետ: Գիտնականների խոսքով՝ վիրուսը կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով ավելի քան 2 մետր հեռավարության վրա պայմանով, որ օդի հոսքը գնում է վարակակրի կողմից:

Վարակման ռիսկը կարող են մեծացնել ուտելու ժամանակ բարձրաձայն խոսակցությունները:

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս զսպվածություն ցուցաբերել հատկապես տոների նախաշեմին, երբ մարդիկ հանդիպում են բարերում եւ ռեստորաններում: Նրանք նաեւ հասարակական սննդի կետերի սեփականատերերին կոչ են արել աթոռների միջեւ տարածություն թողնել եւ այցելուներին պարտավորեցնել հանել դիմակը միայն ուտելու ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ