Գլխավոր էջ Նորություններ Հարավային Կորեան պլանավորում է պատվաստանյութ գնել 44 մլն մարդու համար

Հարավային Կորեան պլանավորում է պատվաստանյութ գնել 44 մլն մարդու համար

322
0

(Հարավային) Կորեայի Հանրապետությունը համաձայնագիր է ստորագրել հաջորդ տարի 44 մլն մարդու համար COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման շուրջ: Այդ մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է ԿՀ-ի առողջապահության նախարար Պակ Նին Հուն:

Կառավարությունը պայմանավորվել է AstraZeneca Plc, Pfizer Inc., Moderna Inc. եւ Johnson & Johnson՚s Janssen ընկերություններից պատվաստանյութեր գնելու շուրջ՝ 34 մլն մարդու պատվաստելու համար, ճեպազրույցում լրագրողներին հայտնել է նախարարը: 10 մլն մարդու համար չափաբաժինները կգնվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստման գլոբալ նախագծի շրջանակներում, որը հայտնի է որպես COVAX, հավելել է պաշտոնյան:

«Սկզբում մենք պլանավորել էինք պատվաստանյութերով ապահովել 30 մլն մարդու, բայց որոշեցինք ավելի շատ գնել, քանի որ առկա է անորոշություն դրանց հաջող ազդեցության նկատմամբ եւ սուր մրցակցություն՝ գնումների առումով»,- ասել է նա:

Պատվաստանյութի մատակարարումները սկսկսվեն մարտից ոչ ուշ, բայց իշխանությունները կվերահսկեն, թե պատվաստանյութները մի քանի ամսվա ընթացքում ինչպես են աշխատում մյուս երկրներում՝ ապահովելու համար դրանց կիրառման անվտանգությունը: Հավանաբար զանգվածային պատվաստումը կսկսվի հաջորդ տարվա երկրորդ կեսին: Միեւնույն ժամանակ նա նշել է երկրի որոշակի հաջողությունները վիրուսի տարածումը զսպելու գործում եւ ասել. «Մենք շտապ կարգով պատվաստումն սկսելու անհրաժեշտություն չենք տեսնում, չհամոզվելով, որ պատվաստանյութերի ռիսկերն ստուգվել են»: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման գործակալության (KDCA) տվյալներով՝ դեկտեմբերի 7-ի կեսգիշերի դրությամբ երկրում գրանցվել է հիվանդության 38,7 հազար դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ