Գլխավոր էջ Նորություններ Բժշկական կենտրոնների միավորման արդյունքում որոշ անձինք ինչ-որ բաներ կորցնում են․ Արսեն Թորոսյան

Բժշկական կենտրոնների միավորման արդյունքում որոշ անձինք ինչ-որ բաներ կորցնում են․ Արսեն Թորոսյան

2176
0

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումն ընդամենը քայլ է վաղուց չարված պրոցեսը իրագործելու համար։

Այս մասին փետրվարի 3-ին Հանրային ռադիոյի եթերում խոսեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա պնդմամբ՝ կենտրոնները պետք է ինտեգրվեն միջազգաին փորձից և ստանդարտներից ելնելով։

«Միջազգային բոլոր ցուցումները  պնդում են, որ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի  դեմ պայքարը պետք է ինտեգրվի ընդհանուր առողջապահության մեջ, ու այդ ամենը և՛ ես, և՛ մեր մասնագետները շատ լավ հասկանում ենք։

Լրագրողի հարցին, թե արդյոք ոչինչ չեն կորցնում կենտրոնները միավորման արդյունքում, այն դեպքում երբ կենտրոնի Համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանն օրեր առաջ ռադիոլուրի եթերում նշել էր, որ իրենք ունեն հիմնավորումներ, թե կենտրոնների  միավորումը ինչ վտանգներ կարող է առաջացնել, Առողջապահության նախարարը նշեց։

«Որոշ անձինք ինչ որ բաներ կորցնում են, անուններ նշել չեմ ցանկանա, սակայն ոլորտը և ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՎ-ի դեմ պայքարը միայն շահելու է։

Պետությունն ամեն տարի այս ոլորտում ներդրում է կատարում, իսկ ինտեգրման արդյունքում դա ավելի հասանելի է դառնալու հանրությանը»,- պարզաբանեց Արսեն Թորոսյանը։

Աննա Գալուստյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ