Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի կանխարգելիչ թեսթերը թանգարանային նմուշ չեն

Կորոնավիրուսի կանխարգելիչ թեսթերը թանգարանային նմուշ չեն

1189
0

 

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Ապրունցը, որ նոր է վերադարձել Չինաստանից, գրառում է կատարել` անդրադառնալով օդնավակայանում կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ քայլերին:

«Օդանավակայաններում բոլոր զննումներն անցնելով` երեք օր առաջ Չինաստանի Տիանժին քաղաքից վերադարձանք Հայաստան:

Չնայած Զվարթնոցում էլ մեզ հորդորեցին հանգիստ գնալ տուն և զուտ երկու շաբաթ զգույշ լինել այլ անձանց հետ շփումներից՝ մեկ օր անց որոշեցինք անցնել բուժզննում:
Այսօր ամբողջ օրը անցկացրեցինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Առավոտյան մեզ հեռախոսով ասացին, որ հիվանդանոցը դեռ չունի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերից, իսկ հիվանդանոցում պարզվեց, որ թեստերը նրանց համար են, ովքեր ունեն մի քանի նախանշաններ միասին եւ ծանր վիճակում են:
Այսինքն մայրս, ով երեկ ջերմում էր, այսօր ՝ հազում, պետք է սպասի, որ մի քանի նախանշաններ միասին ունենա, վիճակը վատթարանա: Ես կարծում եմ, թեստերը թանգարանային նմուշ չեն եւ գերնպատակ պետք է լինի ախտորոշել վիրուսը հնարավորինս արագ:

Հիվանդանոցի բժիշկները շատ բարեհամբույր էին, բայց իրենք էլ չգիտեին, թե ինչպես համակարգել եւ անցկացնել բուժզննումը:Այնտեղ հավաքվել էինք 6 հոգով, մեկը ջերմում էր:
Բժիշկները կարծում էին, որ եթե մենք եկել ենք Չինաստանից ապա իրար համար վտանգ չենք ներկայացնում, եւ 6-իս էլ տարան նույն սենյակ:Մոտ երկու ժամ սպասելուց հետո միասին անցանք ռենտգեն հետազոտություն, վերցրեցին անալիզներ:

Խնդիրն այն է, որ եթե մեզանից որեւէ մեկը լինի վարակակիր, ապա մյուս 5-ը եւս ռիսկային գոտում են:(այսօրվա բուժզննումից հետո :Ճ)

Ոչ մի պատասխան այսօր չստացանք, վաղը առավոտյան պետք է հանձնենք արյան անալիզ:
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում վիրուսակիրներ չկան, որովհետեւ չեն ստուգվում:

Ռենտգենը եւ արյան անալիզը չեն կարող ախտորոշել Կորոնավիրուսը»:

Image may contain: one or more people and people standing

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ