Գլխավոր էջ Նորություններ Ուհանցի վարակաբանը նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր տեսակների տարածման մասին

Ուհանցի վարակաբանը նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր տեսակների տարածման մասին

414
0

Ուհանցի վարակաբան Շի Չժենլին նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր տեսակների տարածման մասին։

Ինչպես գրում է The Guardian թերթը, Չժենլին նշել է, որ Չինաստանի հարվային և հարավարևմտյան սահմանամերձ շրջաններում բնակվող չղջիկները կորոնավիրուսի այլ տեսակների կրող են, որոնք կարող են արդեն փոխանցվել մարդկանց։

Վարակաբանի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի այս նոր տեսակները, այդ թվում նաև COVID-19 առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսին մոտ տեսակները, ամենայն հավանականությամբ տարածվում են Չինաստանից դուրս, ուստի դրանք հարկավոր է փնտրել ոչ միայն Չինաստանում, այլև Հարավային Ասիայի երկրներում։

Կորոնավիրուսի տարածողները բնության մեջ չղջիկներն են համարվում, սակայն Չժենլին հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ մինչ մարդու օրգանիզմում հայտնվելը վարակը փոխանցվում է մեկ այլ կենդանու։ Այնուամենայնիվ, առայժմ հայտնի չէ՝ որ կենդանին կարող է լինել միջանկյալ։ Ենթադրվում է, որ դրանք կարող էին պանգոլինները լինել, սակայն այս դեպքում, ինչպես պնդում է Չժենլին, վարակը չղջիկներից պանգոլիններին կարող էր փոխանցվել Չինաստանից դուրս։

Բացի այդ, դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ է SARS-CoV-2 վարակը շրջանառվել կենդանիների կամ մարդկանց միջև մինչ նախորդ տարի հայտնաբերվելը։

Չժենլիի տեսակետի հետ համաձայն է նաև Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր, վարակաբան Էդվարդ Հոլմսը, որի կարծիքով՝ SARS-CoV-2-ը կարող էր միջանկյալ կրողի օրգանիզմում մնար բավական երկար ժամանակ։ Բացի այդ, վարակաբանը կարծում է նաև, որ մեծ է հավանականությունը, որ մարդկանց վարակման առաջին դեպքերը տեղի են ունեցել ոչ Ուհան քաղաքում և ոչ էլ անգամ Հուբեյ նահանգում։

Աղբյուրը՝ Թերթ․ամ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ