Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ հիվանդություններ ունեցող մարդիկ են հազվադեպ վարակվում կորոնավիրուսով

Ի՞նչ հիվանդություններ ունեցող մարդիկ են հազվադեպ վարակվում կորոնավիրուսով

551
0

Բրոնխիալ ասթմայով տառապող մարդիկ մեկ երրորդով հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով: Այս մասին ասվում է Թել Ավիվի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են ավելի քան 37 000 մարդու տվյալներ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել 2020 թվականի փետրվար-հունիս ամիսներին: Ախտորոշումը հաստատվել է նրանցից 2266-ի մոտ:

Նրանց թվում, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, եղել է ընդամենը 153 ասթմատիկ: Բացասական անալիզով մարդկանց խմբում եղել է ասթմայով տառապող 3388 մարդ:

Գիտնականները ենթադրել են, որ ասթմայով տառապող մարդիկ հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով անգիոտենզին փոխակերպող 2 (АСЕ2) ֆերմենտի զգալի կրճատման պատճառով:

Բացի այդ, ասթմայով տառապող մարդիկ օգտագործում են ինհալյացիոն կորտիկոստերոիդներ, որոնք հակաբորբոքային էֆեկտ ունեն եւ նվազեցնում են ցիտոկինների արտադրումը: Բացառված չէ, որ այդ դեղամիջոցները կարող են նվազեցնել վիրուսի՝ բազմանալու ունակությունը:

Գիտնականների խոսքով՝ պետք չէ մոռանալ, որ ասթմայով տառապող մարդիկ ընդհանուր առմամբ ավելի շատ ուշադրություն են հատկացնում իրենց առողջությանն ու ավելի պատասխանատվությամբ են մոտենում կորոնավիրուսի կանխարգելմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ