Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի անվճար պատվաստման մասին օրենք է ընդունվել

Կորոնավիրուսի անվճար պատվաստման մասին օրենք է ընդունվել

345
0

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել գործող օրենսդրության մեջ փոփոխություններին, որոնք թույլ կտան բնակչության շրջանում կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստումներ իրականացնել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս օրենսդրության շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը մինչև հաջորդ տարվա կեսը մտադիր է նախապատրաստել ամբողջ բնակչության պատվաստման համար անհրաժեշտ դեղաչափերի ծավալը»,- ասել է Կատոն:

Նա նաև նշել է, որ օրենսդրության մեջ փոփոխություններն ընդունվել են միաձայն։

Անվճար պատվաստումից բացի, նոր օրենսդրությամբ պետությունը կհոգա բոլոր այն մարդկանց բժշկական ծախսերը, որոնց մոտ պատվաստումից հետո խնդիրներ ի հայտ կգան։

Ճապոնիայի իշխանություններն ապագայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ արդեն պայմանագրեր են ստորագրել AstraZeneca բրիտանական-շվեդական դեղագործական ընկերության, Pfizer ամերիկյան դեղագործական ընկերության և Moderna ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության հետ: Միևնույն ժամանակ, Ճապոնիայում նույնպես մի քանի պատվաստանյութեր են մշակվում։

Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 151,7 հազարը, մահացել է 2 206 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ