Գլխավոր էջ Նորություններ Ունեցանք լուրջ սթրեսային իրավիճակ․ Միհրդատ Մարդաթյանը՝ երկրում տիրող հոգեբանական վիճակի մասին

Ունեցանք լուրջ սթրեսային իրավիճակ․ Միհրդատ Մարդաթյանը՝ երկրում տիրող հոգեբանական վիճակի մասին

491
0

44 օր մենք հաղթում էինք, բայց պարզվում է ոչ թե պարտվել ենք, այլ կապիտուլյացիա ենք ստորագրել։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց հոգեբան Միհրդաթ Մադաթյանը։

«Մենք հավատացել ենք հաղթանականին, ցանկացել ենք հաղթել դա եղել է մեր ցանկությունը, ուստի 44 օր հավատացել ենք այդ իրավիճակին։ Բայց երբ հայտի դարձավ կապիտուլյացիան՝ ունեցանք  լուրջ սթրեսային իրավիճակ»,-ասաց նա։

Մադաթյանի խոսքով՝ սթրեսային երկրորդ փուլը ագրեսիայի արտահայտումն էր և մեղադրանքը, որը հիմա ընթանում է։

«Իրավիճակը դանդաղ վերափոխվում է մի իրավիճակի, որն անվանում ենք՝ առևտրի։ Եթե նկատել եք՝ հիմա հաճախ ենք ասում, իսկ այս տարածքը տալու ենք, իսկ սահմանը ոնց է անցնելու, սա մերն է, թե մերը չէ»,-ասաց հոգեբանը՝ հավելելով, որ հաջորդ վիճակը ազգովի դեպրեսիայի վիճակն է, որին կհաջորդի ընդունման վիճակը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ