Գլխավոր էջ Նորություններ Moderna-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութի գործածման թույլտվություն է խնդրել ԱՄՆ իշխանություններից

Moderna-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութի գործածման թույլտվություն է խնդրել ԱՄՆ իշխանություններից

297
0

Ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութի գործածման վերաբերյալ հայց է ներկայացրել ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչություն (FDA)։ Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան էջում։

Ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պատվաստանյութը փորձարկման երրորդ փուլում ցույց է տվել 94,1% արդյունավետություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ