Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր դասարաններում կվերսկսվի առկա ուսուցումը

Ո՞ր դասարաններում կվերսկսվի առկա ուսուցումը

310
0

Երեւանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում  վերսկսում է առկա ուսուցումը։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը  ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել  սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների  նաեւ 5-12-րդ դասարանների  սովորողների  համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ»,- հայտնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ