Գլխավոր էջ Նորություններ Արվեստագետները պետք է իրենց հայրենիքի կողքը լինեն․ Գևորգ Գրիգորյան

Արվեստագետները պետք է իրենց հայրենիքի կողքը լինեն․ Գևորգ Գրիգորյան

385
0

Որոշ ժամանակ առաջ մեր երկրի թիվ մեկ ստահակի կողմից ստորագրված այդ կապիտուլյացիոն պայմանագրի դրույթները, երբ սկսեցին իրականացվել շատ-շատ մարդիկ իրեննց բողոքի ձայնը բարձրացրեցին և իրենց դժգոհությունները տաբեր ձևերով հայտնեցին։ Պայմանագրի դրույթները սկսեցին իրականացվել, սակայն միակողմանի։ Նման կարծիք ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

«Ինչպես փոխզիջումը եղավ զիջում, ինչպես հարցի լուծումը եղավ ոչ թե Հայասատանի, Արցախի և Ադրբեջանի բնակչության համար ընդունելի, այլ միայն՝ Ադրբեջանի, հիմա էլ՝ պայմանագրի կետերը իրականացվում են կրկին միակողմանի սկզբունքով, այսինքն՝ Հայաստանն ու Արցախը զորքերը հետ են քաշում, տարածքները դատարկում են, մեր հայրենիքը փաթեթավորած հանձնում է Ադրբեջանին, բայց մեր գերիներրը մեզ չեն հասնում»,- նշեց նա, հավելելով, որ դա անընդունելի է։

Գրիգորյանի խոսքով՝ անկախ նրանից, թե մեր երկրի անինքնասեր, ստահակ ղեկավարը ինչ է ստորագրել, միևնույն է՝ այդ փաստաթուղթը երկկողմանի պարտավորույթուններ ունի։

«Գերիների վերադարձի ակնկալիքով՝ մեր երկրում շատ ճանաչված արվեստագետներ դուրս էին եկել ակցիայի։ Այդ ակցիային ու երթին անձամբ եմ մասնակցել և մասնակիցների թվում ունեմ շատ ընկերներ, հարազատներ»,-նշեց նա։

Գրիգորյանի կարծիքով՝ այդ երթը տեսնելով ժողովուրդը բարկացավ․«2018 թվականին, երբ մեզանից շատերը քննադատում էին հող հանձնող դավաճանին իշխանության բերելու պրոեկտը, շատ արվեստագետներ ասում էին, որ նա պետք է գա, պետք է փոփոխություն լինի։ Նրանք ինչ որ կերպ աջակցել են հող հանձնող դավաճանի իշխանության գալու պրոցեսին և բնական է, որ ժողովրդի մեծ մասը, ովքեր որ այսօր այդ ստահակին հրաժարականի կոչեր են անում, ինչ որ քննադատությամբ են հանդես գալիս։ Այդ արվեստագետների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարմիր գծեր են անցել»։

Նա նաև նշեց, որ կողմ չէ, որ արվեստագետների երթը կամ ակցիաները լայն քննադատության արժանանան․«Եթե նրանք չզղջային, ապա դուրս չէին գա՝ գիտակցելով, որ ժողովուրդը հիշում է, թե իրենք ովքեր են, ինչ են արել»։

Գրիգորյանն ընդգծեց, որ մեզ պետք է քաղաքականություն գոյատևելու համար․«Մեզ պետք է, որպեսզի արվեստագետը զբազվի քաղաքականությամբ, երկրին անհրաժեշտ է, որ արվեստագետն ասի՝ հող հանձնող դավաճան սրիկան պետք է լքի իր պաշտոնը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ