Գլխավոր էջ Նորություններ Չինացի գիտնականների նոր բացահայտումը՝ կորոնավիրուսի վերաբերյալ

Չինացի գիտնականների նոր բացահայտումը՝ կորոնավիրուսի վերաբերյալ

543
0

Ռեսվերատրոլը կարող է ճնշել SARS-CoV-2 կորոնավիրուսի կրկնապատկումը՝ պարզել են չինացի գիտնականները: Ավելի վաղ այդ միացությունը հակավիրուսային ակտիվություն է ցուցաբերել դենգե, Զիկա վիրուսների, գրիպի եւ Մերձարեւելյան շնչառական համախտանիշ վիրուսի դեմ, հաղորդում է News-Medical.net-ը:

Հետաքրքիր է, որ նույնիսկ բարձր կոնցետրացիայում ռեսվերատրոլը չի ազդել առողջ բջիջների կենսունակության վրա: Վիրուսի վրա դրա ազդեցությունը գիտնականները գնահատել են մի քանի փորձերի շրջանակում: Փորձերից մեկում գիտնականները մշակել են բջիջները ռեսվերատրոլով մինչ վիրուսով վարակվելը, իսկ մյուսում ռեսվերատրոլը ներարկվել է արդեն SARS-CoV-2-ով վարակված բջիջներում:

Պարզվել է, որ ռեսվերատրոլը մինչեւ վարակումը կիրառվելը ունակ է եղել ճնշել վիրուսի կրկնապատկումը միայն 20 տոկոսով: Իսկ ահա ռեսվերատրոլով հետագա մշակումն առաջացրել է վիրուսի կրկնապատկման 98 տոկոսանոց նվազեցում: Դա նշանակում է, որ ռեսվերատրոլը արդյունավետ է եղել նաեւ վիրուսի ներկայությամբ:

Ինչպես պարզվել է, ռեսվերատրոլը կարող է ինհիբիրացնել վիրուսի կրկնապատկումը 64 տոկոսով եւ կանխել բջիջների վիրուսի ներթափանցումը: Հավանական է, որ այդ նյութի հակավիրուսային ակտիվությունն իրականացվում է SIRT1 սպիտակուցի ազդանշանային ակտիվության միջոցով:

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ