Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի բռնկումը կանխելու համար փնտրում են 200 անձանց

COVID-19-ի բռնկումը կանխելու համար փնտրում են 200 անձանց

288
0

Թաիլանդի իշխանությունները փորձում են պարզել այն 200 անձանց գտնվելու վայրը, ովքեր շփվել են երեք կանանց հետ, որոնք վարակել են COVID-19 կորոնավիրուսով, եւ երկիր են մուտք գործել Մյանմայից՝ խուսափելով ժամանողների համար պարտադիր կարանտինից: Այդ մասին նոյեմբերի 30-ին հաղորդել է The Guardian-ը:

Հրատարակությունը նշում է, որ սահմանային խիստ հսկողությունը եւ մյուս միջոցառումները Թաիլանդին թույլ են տվել COVID-19-ի դեպքերի քանակը պահել 4 հազարից ցածր նշագծի վրա՝ գրանցելով մահվան 60 դեպք, թեեւ երկրի տուրիստական ճյուղը սաստիկ տուժել է: Միեւնույն ժամանակ հարեւան Մյանմայում օրական հայտնաբերում են COVID-19-ի միջին հաշվով 1447 դեպք, եւ այնտեղ արդեն մահացել է 1887 կորոնավիրուսով վարակված:

The Guardian-ի տվյալներով՝ վարակված կանանցից առաջինը Թաիլանդ էր ժամանել նոյեմբերի 24-ին, իսկ մյուս երկուսը՝ նոյեմբերի 27-ին: Երեք կանայք երկիր էին ժամանել անօրինական ձեւով՝ խուսափելով սահմանի վրա ստուգումներից, բայց ավելի ուշ անալիզները նրանց մոտ ցույց են տվել COVID-19-ի առկայություն:

Չիանգրայի նահանգապետ Պրաչոն Պրաիսակուլը հայտարարել է, որ ընդամենը վարակվածների հետ Չիանգրայի եւ Չիանգմայի նահանգներում շփվել է 356 մարդ՝ հյուրանոցների, առեւտրի կենտրոնների եւ ռեստորանների այցելուներն ու աշխատակիցները, հասարակական տրանսպորտի եւ տաքսիների ուղեւորները:

Դրա հետ մեկտեղ իշխանությունները կարողացել են գտնել արդեն այդ խմբից 150 հոգու. նրանցից ոչ ոքի մոտ թեստերը կորոնավիրուսի առկայություն ցույց չեն տվել: Մյուս կոնտակտավորների որոնումը շարունակվում է: The Guardian-ը նշում է, որ վերջին ամիսներին Թաիլանդում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասն ունեցել է բերովի բնույթ, եւ դրանք հայտնաբերվել են ժամանողների համար սահմանված կարանտինի ժամանակ. վարակման դեպքերի թվաքանակն անմիջապես երկրի տարածքում եղել է աննշան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ