Գլխավոր էջ Medmedia TV «64 օր է տղաս չկա»․ անհետ կորած զինծառայողի հայր

«64 օր է տղաս չկա»․ անհետ կորած զինծառայողի հայր

560
0

Այսօր հայ մտավորականներն իրականացրեցին հերթական երթը։ Նրանք Ֆրանսիայի դեսպանատուն հանձնեցին նամակ՝ խնդրելով ինչ-որ կերպ աջակցել գերիների վերադարձին։ Հրանտ Թոխատյանին մոտեցավ Քաշաթաղից եկած մարդ, որի որդին անհետ կորածներից է:

«64 օր է արդեն իմ տղան չկա, գնում ենք Կարմիր խաչ, ասում են՝ գնացեք Պաշտպանության նախարարություն, այնտեղ ենք գնում ասում են՝ գնացեք Ուլնեցի, այնտեղից ուղարկում են մյուս տեղը, իմ հարցը ո՞նց է լինելու»,- հարցրեց անհետ կորածի ծնողը:

Դերասան Հրանտ Թոխատյանը նշեց, որ դրա համար են իրենք փորձում հիմա ինչ-որ տեղից ինչ-որ ձևով մի բան անել:

«Կառավարությունը ոչ մի բան չի անում: Ինքը Ջաբրայիլում էր, Աստված գիտի՝ հիմա կա, չկա, տեղեկություն չեն տալիս նույնիսկ»,- ասաց քաղաքացին։

Թոխատյանն էլ նշեց, որ դա բոլորի ցավն է․«Մենք ընտրել ենք սա, քանի որ ուրիշ ճանապարհ չեն տեսնում բացի օտար երկրներից պահանջելուց, խնդրելուց։ Պետք է խնդրենք մեր կառավարությունից »,-ասաց Թոխատյանը։

Թոխատյանը բացատրեց, որ Կարմիրը խաչն ընդամենը միջնորդ կազմակերպություն է և չի կարող գերիների վերադարձով զբաղվել, կարող է ընդամենը տեղում տեղեկություններ ճշտել և փոխանցել ծնողներին:

«Քաշաթաղը հանձնելու ժամանակ՝ մի օր ժամանակ չտվեցին, ես էսպես եմ եկել։ Այդ սրիկան, որ ստորագրել է, կետ դներ, նախքան հանձնելը տային գերիներին, զոհվածներին հանեին, մնացածը ջանդամը, թող իրենց գյոռը տանեին»,- սրտնեղած ասաց անհետ կորածի ծնողը, որին ի պատասխան Թոխատյանը նշեց, որ իրենց պահանջն էլ է դա, քանի որ նախ և առաջ պետք էր պայման նշել, բայց անգամ ժամկետներ նշված չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ