Գլխավոր էջ Նորություններ Հայտնի ռուս բժիշկ Մյասնիկովը կանխատեսում է նոր համաճարակ

Հայտնի ռուս բժիշկ Մյասնիկովը կանխատեսում է նոր համաճարակ

392
0

Աշխարհը պետք է շտապ հավելյալ միջոցներ մշակի`բարձր մահացության հնարավոր նոր համաճարակների դեմ պայքարելու համար, չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսը դրանցից չէ:

«Եթե մինչ պատվաստանյութի հայտնվելը վրա հասնի 35-40% մահացության ցուցանիշով վիրուս, տասնյակ միլիոնավոր մարդիկ կմահանան», – գրել է բժիշկն ու հավելել, որ այժմ անհրաժեշտ է, որ գիտնականները ջանքեր գործադրեն հենց այդպիսի պատվաստանյութ ստեղծելու համար, այլապես հետո դա շատ ավելի թանկ կլինի:

«Օրինակ, գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութը, իսկ մեզ սպառնում է հենց դա՝ լինի թռչնի թե խոզի, այն վաղ թե ուշ հարվածելու է: Ինչպես նշում են վարակաբանները` լուրջ համաճարակը մեզանից մի քանի մուտացիաների հեռավորության վրա է», – գրել է Մյասնիկովը։

Գրիպի դեմ համընդհանուր պատվաստանյութ ստեղծելու փորձը դեռ հաջողությամբ չի պսակվել:

Ըստ Մյասնիկովի՝ կորոնավիրուսը ցույց տվեց, որ մարդիկ պատրաստ չէին վարակին, իսկ այժմ պարզ դարձավ, թե որքան ժամանակ է պահանջվում պատվաստանյութ մշակելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ