Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակման դեպքերի 98%-ը բուժվում է. Արմեն Մուրադյան

Կորոնավիրուսով վարակման դեպքերի 98%-ը բուժվում է. Արմեն Մուրադյան

5117
0

«Ես շատ ավելի օպտիմիստական եմ տրամադրված: Այո, կան ծայրահեղ ծանր դեպքեր, մահացու դեպքեր: Նշվում է, որ հիվանդների թիվը հասել է 8,000-ի, իսկ մահվան դեպքերը` 180, և պարզ հաշվարկով կարելի է նշել, որ 98%-ը բուժվում է` ճիշտ մոտեցման դեպքում: Համոզված եմ, որ մեր առողջապահական մարմինները, բուժական հաստատությունները պատրաստ են այդպիսի պատասխանատվություն ստանձնելու, իսկ գործիքակազմ կիրառելու կարիք կա. գործիքակազմ կիրառել չի նշանակում, որ սարսափելու կարիք կա»,- այս մասին 1in.am-ի եթերում  ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան` անդրադառնալով  կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման քայլերին:

Նրա խոսքով` եթե սահմանափակում են մուտքը կամ իզոլացնում են, համապատասխան ուղեգիրն են տալիս ստուգումներն անցնելու համար, պետք է ըմբռնումով մոտենալ և ենթարկվել:

«Պետք է հնարավորինս խուսափել նախ` դրսից եկած ջերմող հիվանդների հետ շփումից, սերտ կոնտակտներից` գրկախառնություններից, համբույրներից, որոնցով հագեցած է մեր հասարակությունը: Նման իրավիճակում պետք է զսպվածություն լինի: Կարելի է ձեռքի տակ ունենալ հակասեպտիկներ, որով կցուցաբերենք զգոնություն»,- իր խոսքում նշեց Արմեն Մուրադյանը:

Իսկ այն հարցին, թե բուժում չկա, և այնուշ գտնելու դեպքում տխուր պատկեր է սպասվում աշխարհին, Մուրադյանը պատասխանեց.

« Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 98%-ը բուժվում է: Սա արդեն իսկ  մեծ ցուցանիշ է, որ այդ բուժումը կա, սակայն չկա ծագումնապատճառաբանական բուժումը: Եվ ըստ ապացուցողական բժշկության սկզբունքների` եթե ասվում է` չկա բուժման  եղանակ, չի նշանակում, որ դա անբուժելի է: Գրիպից մահացությունը շատ ավելի բարձր ցուցանիշների է հասնում»:

 

Սառա Հարությունյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ